Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից

Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից
Հասարակություն
14:16, 10 июнь 2022
Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հունիսի 9-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցել են  ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։