Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իր կյանքով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանին. քաղաքապետը ցավակցել է Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Իր կյանքով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանին. քաղաքապետը ցավակցել է Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
16:43, 13 июнь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:
 
«Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը:
 
Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:
 
Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:
 
Մենք կկարոտենք այդ գույնը:
 
Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...»,- ասված է ցավակցական ուղերձում: