Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-08։00-ն, փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-08։00-ն, փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
17:33, 13 июнь 2022
«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500 կմ - 55+000 կմ հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ 51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։
 
Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով։