Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացել․ պատճառը հոսանքահարումն էր

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացել․ պատճառը հոսանքահարումն էր
Հասարակություն
14:45, 14 июнь 2022
Օկուպացված Քարվաճառի շրջանում ապօրինաբար տեղակայված ադրբեջանական զորամասում հոսանքահարվելու հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող Ալիյարով Ռիյադ Մամեդ օղլուն։

Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում։ 2003թ․ ծնված ադրբեջանցին հոսանքահարվել է հենց զորամասի տարածքում՝ բարձր լարումից։