Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու. այդպիսի կարգավորում չկա. Երանուհի Թումանյանց

Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու. այդպիսի կարգավորում չկա. Երանուհի Թումանյանց
Հասարակություն
14:18, 16 июнь 2022
 «Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու. այդպիսի կարգավորում չկա։ Հակառակը՝ շատ բանկեր cashback-երի տարբերակ են առաջարկում, այսինքն՝ եթե քարտով ես վճարում, ինչ-որ իքս գումար հետ են վերադարձնում»,- այսօր՝ հունիսի 16-ին, «Արմենպրեսի» սրահում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ անդրադառնալով հուլիսի 1-ից անկանխիկ վճարումների մասին օրենքին։ 

«Այս օրենքով քաղաքացուն տրված է հնարավորություն, որ եթե նույնիսկ գործարքը 300.000 դրամը չգերազանցող է, ինքը պահանջի տնտեսվարողից քարտով վճարել, եթե, օրինակ, այդ չափով չունի կանխիկ գումար»,- հավելեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ 

«Քաղաքացիները պետք է իմանան, որ բնակարան կամ ավտոմեքենա գնելիս, եթե նույնիսկ պայմանավորվում են գումարը մաս-մաս վճարել ինչ-որ ժամանակահատվածում, ապա այդ դեպքում ևս գործում է անկանխիկ վճարումների պահանջը, հակառակ դեպքում գործարքը կհամարվի առ ոչինչ»,- ասաց Երանուհի Թումանյանցն ու մեկնաբանեց, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել, որպեսզի կիրառվեն առ ոչնչության հետևանքները. «Մասնավորապես, յուրաքանչյուր կողմին պետք է վերադարձվի այն, ինչն ի սկզբանե տրվել է։ Օրինակ՝ եթե տրվել է մեքենա, որն անգամ այլևս գոյություն չունի, գումարը պետք է փոխհատուցվի, այսինքն՝ գործարքը չի եղել»։