Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտի արարողությունը․ լուսանկարներ

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտի արարողությունը․ լուսանկարներ
Հասարակություն
14:26, 16 июнь 2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հանդիսավոր սրահում տեղի  ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտի արարողությունը:

Արտիստին հրաժեշտ տալու էին եկել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հիշեցնենք՝ սիրված արտիստի մահվան մասին հայտնի դարձավ հունիսի 13-ին, նա 79 տարեկան էր:

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետը: