Քաղաքացիակենտրոն
լրատվություն

37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Հասարակություն
21:53, 16 июнь 2022
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: