Քաղաքացիակենտրոն
լրատվություն

12 ՃՏՊ՝ երկու օրում․ ոստիկանության հաղորդագրությունը

12 ՃՏՊ՝ երկու օրում․ ոստիկանության հաղորդագրությունը
Հասարակություն
14:01, 18 июнь 2022
Հունիսի 17-ին, ժամը 15.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ժամը 21.00-ին ոստիկանություն ներկայացած քաղաքացին հայտնել է, որ «Նիսան» մակնիշի մեքենայով վրաերթը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արզումանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 09.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 16.30-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենան Երևանի Արցախի պողոտայում բախվել է ավտոտնակին, այնուհետև կայանված «Նիսանին». 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 11.35-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքվագեն», «ՎԱԶ-11183» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-11183»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 21.28-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներ. վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 08.50-ին, կայանված «Ֆոլքսվագենը» Ազատության պողոտայի կամրջի տակ ինքնաբերաբար հետընթաց է կատարել՝ վրաերթի ենթարկելով վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 11.20-ին, «Սատկո» մակնիշի մեքենան Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվելով՝ ընկել փոսը: 37-ամյա վարորդը, 16 և 19 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 17-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Նոր Կյանք-Արթիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: