Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Հասարակություն
15:52, 18 июнь 2022
Հունիսի 18-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։27-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են երկու շինություններ՝ գույքով (մոտ 110 քմ):