Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկ

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկ
Հասարակություն
15:25, 19 июнь 2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը:

Պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների: Այս տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ,
Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու: Կառավարությունը կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանք ամրացնում են Արցախի ռազմավարական զարգացման հիմքերը, և սա լավ օրինակ է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության»:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն և տեխնոդպրոցի նախաձեռնող Աշոտ Ավանեսյանը ներկայացրել է կառույցի հնարավորություններըն ու ծրագրերը՝ ընդգծելով բոլոր աջակիցների, այդ թվում՝ Արցախի կառավարության, ՌեԱրմենիա հարթակի և Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների կարևոր ներդրումը դրա կայացման գործում: