Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեմ Փաթափությանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Արդեմ Փաթափությանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Հասարակություն
12:08, 20 июнь 2022
Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, որտեղ նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի և թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ուղեկցությամբ ծանոթացել է հայ մեծանուն նկարչի կտավներին և իր հիացմունքը հայտնել նրա արվեստով։
 
Արդեմ Փաթափությանի՝ Հայաստան այցի շրջանակում պաշտոնական վերջին հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարության աշխատակազմի հետ։ Նա պատասխանել է իրեն ուղղված բազմաթիվ հարցերի` իր կյանքի ուղու, առաջիկա նպատակների, գիտության զարգացման և այլ թեմաների վերաբերյալ։

Արդեմ Փաթափությանի կարծիքով՝ գիտությունը, կրթությունը և տնտեսությունը փոխկապակցված են՝ երաշխավորելու Հայաստանի ավելի պայծառ ապագան։