Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լեշակերները խրախճանք են կազմակերպել՝ արյուն է թափվել ու իրենք իրենց նման չէին լինի, որ այն չօգտագործեին իրենց կեղտոտ խաղերում»․ Լ․ Եղիազարյանը՝ Ապարանի միջադեպի մասին

«Լեշակերները խրախճանք են կազմակերպել՝ արյուն է թափվել ու իրենք իրենց նման չէին լինի, որ այն չօգտագործեին իրենց կեղտոտ խաղերում»․ Լ․ Եղիազարյանը՝ Ապարանի միջադեպի մասին
Հասարակություն
12:20, 20 июнь 2022
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լեշակերները խրախճանք են կազմակերպել՝ արյուն է թափվել ու իրենք իրենց նման չէին լինի, որ այն չօգտագործեին իրենց կեղտոտ խաղերում։

Արյուն է թափվել իմ հայրենիքում, իմ հարազատ Ապարանում։

Ցավալի է, շատ ցավալի։

Բորենիների ոհմակի շահերն սպասարկող ու նրանցից սնվող լրատվամիջոցները, նրանց սպասյակ առանձին անհատներ որոշեցին այն կապել վարչապետի անվան հետ։

Ուրեմն լսեք, այ տխմարներ, ապարանցին գիտի ազատության արժեքը և եթե այսօր հայհոյում է, ապա հայհոյում է քսան տարի իրեն կեղեքած, արյունով իրենց կենսագրությունը գրած մարդասպաններին։ Նույնիսկ ապարանցի դաշնակը չի հայհոյի իրեն ազատություն տված մարդուն, էլ ուր մնաց մյուսները։

Իհարկե, հետաքրքրվել եմ և այս շառլատանների ոռնոցը կապ չունի դժբախտ միջադեպի հետ։

Սա ողբերգություն է ապարանցիներիս համար՝ ծանր, չափազանց ծանր։

Մի խաղացեք մեր՝ ապարանցիներիս վերքի հետ, այ․․․։

Փակեք ձեր արյունոտ երախները»: