Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահպանելով լավագույնը՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով. Անահիտ Ավանեսյան

Պահպանելով լավագույնը՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:51, 20 июнь 2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ տնօրեն Ահարոն Բարսեղյանին։
 
Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:
 
«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին:
 
Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար:
 
«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Ահարոն Բարսեղյանը: