Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու էին Սյունիքի նախկին մարզպետի տղաները գիշերում Ֆրանսիայի հրապարակում․ արգելանքի տակ է նրանց ընտանիքի ահռելի ունեցվածքը, ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը՝ հետախուզման մեջ

Ինչու էին Սյունիքի նախկին մարզպետի տղաները գիշերում Ֆրանսիայի հրապարակում․ արգելանքի տակ է նրանց ընտանիքի ահռելի ունեցվածքը, ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը՝ հետախուզման մեջ
Հասարակություն
17:48, 20 июнь 2022
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի քրեական պատմություններով հայտնի թիմակից, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններով բանակում ծառայությունից խուսափած որդիները Սյունիք ցուցանակով վրան էին տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ընդդիմությունը նստացույց էր անում, և այնտեղ գիշերելով՝ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինքը՝ հարուցված քրեական գործերի պատճառով Ֆրանսիա հեռացած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղերձներ էր հղում՝ սյունեցիներին կոչ անելով միանալ «Դիմադրություն» շարժմանը և հաղթել «ներքին թշնամուն»։ Պարզվում է՝ դեռևս փետրվար ամսին ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք էր դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ և որդիների ահռելի և անհայտ ծագման գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փետրվարի 14-ին որոշել էր 13,604,081,900 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված և պարտապանի՝ Սուրիկ Խաչատրյանի հետ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված և հետագայում ձեռք բերվող բռնագանձման ենթակա գույքի և դրամական միջոցների վրա։ Թե որտեղ և ինչպես է տիկին Լորետան այդքան գումար կարողացել աշխատել, հանրութանն անհայտ է։

Ըստ Լորետա Բարսեղյանի վերջին՝ 2015թ․-ի, հայտարարագրի՝ նրա եկամուտները տարեկան կտրվածքով կազմել են ընդամենը 2, 200,000 ՀՀ դրամ և նա չի ունեցել որև սեփական գույք։

Ըստ դատախազության՝ օրենքի իմաստով Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքը՝ այդ թվում մի շարք ընկերությունների բաժնեմասերը գրանցված են Սուրիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված տարբեր անձանց անուններով՝ այդ թվում իր տղաների։ 

Օրինակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրառումից տեղեկանում ենք, որ արգելանք է կիրառվել Սուրիկ Խաչատրյանին պատկանող «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊ ընկերության 0,13 տոկոս բաժնեմասի, «ՔԱՐԱՇԵՆ ՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերության 30 տոկոս բաժնեմասի նկատմամբ։ 

Տրդատ Սուրիկի Խաչատրյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող «ԼԵՌ-ԷՔՍ» ԽՈՒՄԲ ՍՊ ընկերության 0,11 տոկոս բաժնեմասի, «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի, Տիգրան Սուրիկի Խաչատրյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող' քաղաք Գորիս, Դավիթ-Բեկի փողոց 6 հասցեով անշարժ գույքի, «ԱԿՈՌԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի, «ԱԿՎԻԼՈՆ» ՍՊ ընկերության 34 տոկոս բաժնեմասի, «ՍԵՎ ԼԻՃ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի, «ՈՐՈՏԱՆ ՖԱՐՄ ՊՐՈԴԱՔՏՍ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի, «ԶԱՔԻ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի վրա։
Վարդան Մուշեղի Բարսեղյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող «ՍԴԵՂԻ ԼԻՃ» ՍՊ ընկերության 0,12 տոկոս բաժնեմասի, «ՈՐՈՏԱՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի, «ՍՅՈՒՆԻՔ ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի, «ՔԱՐԱՓ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի, «ՍՅՈՒՆԻՔ ԱԼԿՈ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի, Լուսինե Մուշեղի Բարսեղյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խչատրյանին պատկանող' «ԳՈՐԻՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ։

Նորայր Արամայիսի Մնացականյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող «ԳՈՐԻՍ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի։

 Մանվել Կառլենի Մալինցյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող «ՔԱՐԱՓ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ։

Էրիկ Վլադիկի Համբարձումյանի անվամբ գրանցված և Օրենքի իմաստով Ս. Խաչատրյանին պատկանող «Ս. Կ. ԳԱԶ» ՍՊ ընկեության 100 տոկոս բաժնեմասի վրա: 

Նշենք, նաև որ դեռևս 2019թ․Սյունիքի մարզի դատարանը բավարարել էր «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին և վճռել էր արգելանք դնել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Բանկը Սուրիկ Խաչատրյանին տրամադրել էր 1 մլն ԱՄՆ դոլար, սակայն վարկառուն  չէր կատարել վարկային գծով ստանձնած իր պատրավորությունները։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մոտ երկու տարի է՝ հետախուզվում է․ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։