Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի են արժանացել

Համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի են արժանացել
Հասարակություն
16:26, 21 июнь 2022
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին:

Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անմնացորդ աշխատանքի և կարևոր առաքելության համար:

«Ձեր երդմանը հավատարիմ՝ դուք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ տասնամյակներ շարունակ ծառայում եք բնակչությանը: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, բարօրություն, ուժ ու եռանդ՝ նորանոր կյանքեր փրկելու և մարդկանց առողջությունը վերականգնելու համար: Անգնահատելի է ձեր ավանդը, հոգատարությունն ու սրտացավությունը, ինչպես նաև տարիների դժվարություններով անցած մասնագիտական փորձը»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:

Երևանի առողջապահության համակարգում որակյալ բուժծառայությունների մատուցման, երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: