Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի անվան դպրոցի տնօրեն է ընտրվել Դիանա Մինասյանը

Չեխովի անվան դպրոցի տնօրեն է ընտրվել Դիանա Մինասյանը
Հասարակություն
18:17, 21 июнь 2022
Չեխովի անվան դպրոցում այսօր անցկացված քվեարկությամբ 7 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով դպրոցի տնօրենի պաշտոնում ընտրվել է Դիանա Մինասյանը։

Նշենք, որ տնօրենի հավակնորդները երկուսն էին՝  տնօրենի ժ/պ Դիանա Մինասյանը  և նախկին ժ/պ Տաթևիկ Մելքոնյանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ըստ կարգի, տեղի է ունեցել դպրոցի ծնողական խորհրդի արտահերթ նիստը՝ մասնակցությամբ 36 անդամների (15-ը բացակայել են)։ Ծնողական խորհրդի (ԾԽ) նիստում տնօրենի հավակնորդները ներկայացրել են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել փակ  քվեարկություն։ Դիանա Մինասյանը ստացել է 22 կողմ, 11 դեմ ձայներ։ Ծնողական խորհրդի որոշմամբ ԾԽ-ի կողմից ընտրված թեկնածու է համարվել Դ. Միասյանը։ 

Հունիսի 13-ին էլ կայացել է մանկավարժական խորհրդի նիստը, որից հետո տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դիանա Մինասյան՝ 62 կողմ, Տաթևիկ Մելքոնյան՝ 24 կողմ։