Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսրովի անտառում հայտնաբերվել են անկած բեզոարյան այծի մնացորդներ. ԲԸՏՄ ահազանգը

Խոսրովի անտառում հայտնաբերվել են անկած բեզոարյան այծի մնացորդներ. ԲԸՏՄ ահազանգը
Հասարակություն
13:22, 23 июнь 2022
Հունիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի մնացորդների մասին։
 
Տեսուչները, անմիջապես մեկնելով դեպքի վայր, հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի մնացորդներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։
 
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։