Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարաքարում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է

Փարաքարում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
Հասարակություն
13:42, 23 июнь 2022
Հունիսի 23-ին՝ ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․ Բ․, ծնված 1986 թ․) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ ավտոմեքենան բախվել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: