Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկանխիկի օրենսդրությունը չպահպանելու դեպքում շատ տխուր կլինեն հետևանքները հատկապես վաճառողների համար. Կարեն Անդրեասյան

Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենանների առքուվաճառքը նույնպես պետք է անկանխիկ եղանակով իրականացվի: Այս համատեքստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ համապատասխան օրենսդրությունը խախտելու դեպքում նախատեսված են մի շարք տուգանքներ: Մասնավորապես, ֆիզիկական անձն այն խախտելու դեպքում կտուգանվի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը համակարգում նախատեսվող այս բարեփոխումը համարել է ինստիտուցիոնալ, որն ունի շատ էական նշանակություն տնտեսական, քաղաքակրթական, հակակոռուպցիոն, ինչպես նաև ստվերի կրճատման առումով: