Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են

Պայթյուն Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հասարակություն
16:30, 24 июнь 2022
Հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ Toyota Camry ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։