Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
21:59, 12 февраль 2021
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո. տեղեկացնում են Արցախի ԱԻՊ ծառայությունից:

2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն:

Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։