Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզում վրաերթի է ենթարկվել 1-ամյա տղա. երեխան մահացել է

Արարատի մարզում վրաերթի է ենթարկվել 1-ամյա տղա. երեխան մահացել է
Հասարակություն
13:53, 05 июль 2022
Երեկ՝ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ավշար գյուղի բնակիչ 1-ամյա Տիգրան Մ-ն է։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 18։50-ի սահմաններում, Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ 33-ամյա Մեսրոպ Մ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային, որից հետո վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Մեսրոպ Մ-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան՝ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ 

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։