Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Հասարակություն
17:13, 05 июль 2022
Ռուսաստանում «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզաբանվում է, որ որոշումն ընդունվել է Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և հեռարձակման ընկերության և «Օստանկինո» ռադիոկայանի՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու առնչությամբ՝ ի պատասխան «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից Ռուսաստանի մասնակցին հեռացնելուն։

Նշենք, որ հաջորդ «Մանկական Եվրատեսիլ»-ը կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Նա կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը: