Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով ավտովթար՝ Սոս-Ճարտար ավտոճանապարհին

Մահվան ելքով ավտովթար՝ Սոս-Ճարտար ավտոճանապարհին
Հասարակություն
16:29, 09 июль 2022
Հուլիսի 9-ին ժամը 08:30-ին, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Սոս-Ճարտար ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

 Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳ նախարարությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև քննչական կոմիտեի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին, հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի մասից դուրս եկած և ծառին բախված «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան, իսկ ղեկին` Սոս գյուղի 21-ամյա բնակիչ Կ. Մ.-ի դին:

Փրկարարները տեխնիկական միջոցներով ավտոմեքենայից հանել են դիակը և տեղափոխել դատաբժշկական փորձաքննության բյուրո։
 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»։