Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Led Zeppelin Symphonic-ը ներկայացավ հայ հանդիսատեսին

Led Zeppelin Symphonic-ը ներկայացավ հայ հանդիսատեսին
Հասարակություն
13:15, 11 июль 2022
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։ Լեգենդար խմբի երաժշտությունը կատարեցին երեք երգիչներ՝  Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը և Փիթեր Էլդրիջ Բայոգը London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Հանդիսատեսը ոչ միայն Հայաստանից էր, այլեւ արտերկրից: Երկրպագուները տարբեր երկրներից եկել էին Հայաստան՝ վայելելու իրենց սիրելի խմբի երգերը՝ յուրահատուկ մոտեցմամբ: 

Համերգի ընթացքում երգիչները երգեցին մոտ 25 երգ, այդ թվում՝ աշխարհահռչակ հիթեր:

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում սա վերջին համերգն էր: Ավելի վաղ տեղի ունեցան ֆրանսիացի երգչուհի Զազի և աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի համերգները: «ՀԱՅԱ»-ն Հայաստանում ստեղծում է  համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: