Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս հինգ շահառուներ ստացել են սերտիֆիկատներ

Եվս հինգ շահառուներ ստացել են սերտիֆիկատներ
Հասարակություն
21:36, 11 июль 2022
Հուլիսի 11-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ևս հինգ շահառուների է հանձնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի փոխանցած՝ քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատները։  

Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է. գնելու համար տուն գտած շահառուները, առանց որևէ խնդրի, հանգիստ կարող են ստանալ սերտիֆիկատները՝ դիմելով Օպերատիվ շտաբ։

Սիրտիֆիկատներ ստացած շահառուների թիվն արդեն քսան է։

ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբ