Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հանդիպել է STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հանդիպել է STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ
Հասարակություն
21:59, 11 июль 2022
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ։

Հանդիպմանը ներկայացվել են փառատոնի ընթացքում նախատեսվող միջոցառումները։

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու հայտնի երաժիշտներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, անցկացվելու է աստղային երեկույթ (Star Party):