Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թվային տեխնոլոգիաները Գյումրու քաղաքապետարանում. այսուհետ պատասխանները ծանուցվելու են sms-ի միջոցով, որոնք էականորեն խնայում են համայնքի բյուջեն

Թվային տեխնոլոգիաները Գյումրու քաղաքապետարանում. այսուհետ պատասխանները ծանուցվելու են  sms-ի միջոցով, որոնք էականորեն խնայում են համայնքի բյուջեն
Հասարակություն
22:36, 11 июль 2022
Սիրելի' համաքաղաքացիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ երկար  բանակցություններից հետո SMS հաղորդագրություններ ուղարկող խոշոր ընկերություններից մեկի հետ ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի համաձայն՝ բացառիկ սակագնով սպասարկելու են Գյումրու քաղաքապետարանը։ Ծրագիրն անցել է փորձարկման փուլը և արդեն լիարժեք ներդրված է մի քանի բաժինների աշխատանքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Քարտուղարության բաժին.

Պատասխանատու է քաղաքացիների և քաղաքապետարանի կապի համար, ընդունում է դիմումներ և ծանուցում պատասխաններ։

Նախկինում պատասխանները ծանուցվել են նամակով, որի արժեքը 700 դրամ է։  Այն պատասխանները, որոնք հետագայում իրավաբանական գործընթացներ չեն անցնելու, ծանուցվում են SMS֊ի միջոցով. օրինակ 500 (մոտավոր ամսական քանակ) նամակագրության համար վճարելու էինք 350.000 դրամ, իսկ հիմա՝ 3500։

Ծրագրի շնորհիվ խնայվում են համայնքի միջոցները։

Բյուջեի, եկամուտների հավաքագրման բաժին. 

Պատասխանատու է համայնքի եկամուտների հավաքագրման համար։

Ծրագիրը հնարավորություն է տալիս հաղորդագրության միջոցով տեղեկացնել և հիշեցնել քաղաքացուն իր պարտավորությունների մասին, որը հնարավորություն կտա ժամանակին հավաքագրել սեփական եկամուտները՝ ավելի քիչ ռեսուրս ծախսելով, իսկ քաղաքացիները կկարողանան խուսափել տույժերից և տուգանքներից։ Իմ գործունեության ընթացքում նկատել եմ, որ պարտավորությունները չկատարած քաղաքացիների մեծ մասը չեն վճարել ժամանակին՝ տեղեկացված չլինելու պատճառով և հետո ստիպված են եղել բացի մայր գումարից վճարել նաև տույժեր (0,04-ից մինչև 0,075% օրական)։

Ծրագրի շնորհիվ խնայվում են քաղաքացիների միջոցները։

Գովազդի և առևտրի բաժին.

Պատասխանատու է գովազդի և առևտրի թույլտվության և տուրքերի  հավաքագրման համար։

Այս բաժնում կան տուրքեր, որոնք վճարվում են ամսական, եռամսյակային կամ տարեկան։

Ծրագիրը հնարավորություն է տալիս նախօրոք պլանավորած ժամանակացույցով հստակ բաժանորդների խմբի ուղարկել հաղորդագրություն՝  պարտավորությունների մասին։ Ծրագրով աշխատանքի պարագայում նվազեցվում է մարդկային գործոնը։

Ամսական վճարվող տուրքը, եթե տնտեսվարողը ուշացնի օրինակ 5 օր՝ տարեկան կստացվի 60 օր, որն էլ 2 ամիս  է՝ տարվա կտրվածքով մոտ 20% քիչ վճարված գումար։

Ծրագիրը նվազեցնում է մարդկային գործոնը, տուրքերի հավաքագրումը դարձնում է ճշգրիտ և ժամանակին։
Թվային տեխնոլոգիաների ներդրումը շարունակական է լինելու։ Անելու շատ բան ունենք. սա դեռ սկիզբն է։