Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ. Մխիթար Հայրապետյան
Հասարակություն
22:33, 14 июль 2022
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր  հիմնադրամում հյուրընկալել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանը

Համատեղ քննարկվել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Գրառման մեջ նաև ասված է.

«Ներկայացրել եմ նաև «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի դասախոսները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին հայտնել եմ հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել եմ հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերին:

Ելնելով «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունից, որի հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, մարդուն գիտելիք և հմտություն տալը, ընդգծել եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ»։