Քաղաքացիակենտրոն
լրատվություն

COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստում
Հասարակություն
11:03, 15 июль 2022
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

Նշվում է, որ այդ խմբին են պատկանում մասնավորապես հետևյալ անձինք.

1․65 և բարձր տարիքի անձինք,
2․քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
3․բուժաշխատողներ և այլն: