Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միտումնավոր կոտրել են Հալաբյան փողոցում տեղադրված աղբամաններից մեկը

Միտումնավոր կոտրել են Հալաբյան փողոցում տեղադրված աղբամաններից մեկը
Հասարակություն
14:29, 01 апрель 2021
Երևանում շարունակվում են աղբամանները վնասելու դեպքերը: 

Այսօր առավոտյան Հալաբյան փողոցում կոտրել են մի աղբաման և այն գցել փողոցի երթևեկելի մաս
Հիշեցնենք, որ վերջերս «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ այրվել է մոտ 110 հատ աղբաման, և վնասվել՝ 500 հատից ավելի աղբաման։

Նշենք, որ աղբամանները փոխարինելու գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019 թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված: Մեկ աղբաման ձեռք բերելու համար համայնքի բյուջեից մոտ 90 հազար դրամ է ծախսվում:

Օրերս Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ զգուշացրել էր,  որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն և հետևողական է լինելու, որ այն վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն էլ վերջերս տեղեկացրել էր, որ դիմում են ոստիկանություն և քրեական գործով պարզում են՝ ով է իրականացրել այրումը, և այդ աղբամանների գումարի բռնագանձման աշխատանքներ են տարվում: