Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում
  • անձը հաստատող փաստաթուղթ
  • մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի
  • վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ)
  • գործող ազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։