Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին

ՏԿԵ նախարարը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին
Հասարակություն
18:18, 19 июль 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն է։

Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Մ-2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 98․0-կմ 101․4 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին /3․4 կմ/։ Հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 600 միլիոն դրամ է։ Նշված ճանապարհահատվածում այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ 

Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է նաև Նորավանք վանական համալիր տանող  8․1 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Այս ծրագրի արժեքն էլ 620 միլիոն դրամ է և կրկին իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Այս հատվածում արդեն իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ 

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։