Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ մի շարք համայնքներում ընտրություններ են նշանակվել

Կառավարության որոշմամբ մի շարք համայնքներում ընտրություններ են նշանակվել
Հասարակություն
12:19, 21 июль 2022
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք համայնքներում ընտրություններ են նշանակվել: Կառավարության համապատասխան որոշումը հուլիսի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկված, որոշման մեջ նշվում է.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 24-րդ,  127-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում անցկացնել ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով»: