Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում շինաշխատանքների ժամանակ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Վանաձորում շինաշխատանքների ժամանակ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Հասարակություն
12:20, 21 июль 2022
Երեկ՝ հուլիսի 20-ին, գլխի եւ կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հարազատների՝ նա վնասվածքը ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տղամարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն, միացվել՝ արհեստական շնչառության սարքին: Իրականացվել է պլևրալ ծոցերի դրենավորում, վիճակը կայունացվել է:

Այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: