Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Հասարակություն
Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։
Hraparak.am-ի հետ զրույցում դատավորը նշել է, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, որը հավաստեր, որ Արմեն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն։