Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ, հայտնաբերվել է կիսանեխած դի. պարեկները սահմանազատել են տարածքը․ Shamshyan.com

Արտակարգ դեպք՝ Երևանում. Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ, հայտնաբերվել է կիսանեխած դի. պարեկները սահմանազատել են տարածքը․ Shamshyan.com
Հասարակություն
21:21, 26 июль 2022
Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան 6-րդ շենքի մոտ՝ մանկապարտեզի հարևանությամբ, բաց տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։


Տարածքը նույն վաշտի պարեկներ Հայաստան Ղազարյանի և Սերյոժա Ղազարյանի կողմից սահմանազատվել է։ 

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։