Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 հազար 35 նոր դեպք, մահացել է 41 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 հազար 35 նոր դեպք, մահացել է 41 քաղաքացի
Հասարակություն
22:33, 26 июль 2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 758-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 11 հազար 35 նոր դեպք, 1533  մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 348 հազար 963 դեպքից 7 մլն 74 հազար 995-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1039 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 760 հազար 187 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 125 հազար 208 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 29 մլն 987 հազար 184-ի: