Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս սակրավորները ավարտել են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները

Ռուս սակրավորները ավարտել են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները
Հասարակություն
13:05, 13 февраль 2021
2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358.3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.3 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Տարածքը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից ականազերծելու աշխատանքների ժամանակ կիրառվել են Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման ընթացքում անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների ապահովմամբ: