Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 7 աճյուն

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 7 աճյուն
Հասարակություն
13:26, 13 февраль 2021
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովը։

Նշվում է, որ աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։

Նշվում է, որ անհետ կորածների որոնման հարցում կողմերը համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ:

Նույնականացման գործընթացից հետո աճյունները կփոխանցվեն ընտանիքի անդամներին։