Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք 19 վիրավոր, 2 զոհ. Արցախի առողջապահության նախարարը վիրավորների վիճակի մասին տեղեկություններ է հայտնել

Ունենք 19 վիրավոր, 2 զոհ. Արցախի առողջապահության նախարարը վիրավորների վիճակի մասին տեղեկություններ է հայտնել
Հասարակություն
22:20, 03 август 2022
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի։ 

«Ունենք 19 վիրավոր, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Վիրավորների մի մասը տեղափոխվում է Երևան։ Բոլորն էլ բեկորային վնասվածքներ են»,- ասել է Հայրիյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ 2 և վիրավորվել 14 զինծառայող: Օգոստոսի 1-ին էլ ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: