Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օպերայում 5000 հոգի հավաքվողներից գոնե 50 հոգի կապվեք ինձ հետ, և այսօր երեկոյան կշարժվենք դեպի Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը»․ ֆեյսբուքյան օգտատերը՝ ընդդիմությանը

«Օպերայում 5000 հոգի հավաքվողներից գոնե 50 հոգի կապվեք ինձ հետ, և այսօր երեկոյան կշարժվենք դեպի Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը»․ ֆեյսբուքյան օգտատերը՝ ընդդիմությանը
Հասարակություն
00:25, 04 август 2022

Արցախում հակառակորդի վերջին սադրանքի ֆոնին ֆեյսբուքյան օգտատեր Միշա Դավթյանը դիմել է ընդդիմադիրներին․ «Դիմում եմ ընդդիմադիրների առաջնորդ Ի. Սաղաթելյանին և Արցախից Հայաստան տեղափոխված այն տղաներին, ովքեր կառավարության շենքի դիմաց գոռում և պահանջում էին իրենց տները։ 
Հարգելիներս, Ձեզ ամենայն հարգանքով ու լրջությամբ, որպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից, կոչ եմ անում կապ հաստատել ինձ հետ՝ սկսած Սաղաթելյանից ու իր կուսակցությունից, վերջացրած՝ դավաճան գոռացողից։ Խոստանում եմ կռվել որպես շարքային, կլինեմ շարքային իսկ դուք՝ հրամանատար։ Պահը հասունացել է, թշնամին սադրում է և Արցախը Ձեզ է կանչում։ 5000 հոգի Օպերայում հավաքվողներից գոնե 50 հոգի կապվեք ինձ հետ, և այսօր երեկոյան կշարժվենք դեպի Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը»։