Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները կալանավորել են զանգվածային անկարգություններին մասնակցության համար մեղադրվող անձի

Ոստիկանները կալանավորել են զանգվածային անկարգություններին մասնակցության համար մեղադրվող անձի
Հասարակություն
19:57, 04 август 2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հուլիսի 29-ին հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 34-ամյա մի բնակչի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զանգվածային անկարգություններին մասնակցության մեղադրանքով։

«Խափանման միջոցը` կալանք:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։