Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Հասարակություն
16:11, 06 август 2022
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա Նարեկ Բ.-ն, որը հուլիսի 12-ից ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նարեկ Բ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: