Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը

Ռուսաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը
Հասարակություն
16:11, 03 апрель 2021
Ռուսաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 384 պացիենտ, զոհերի ընդհանուր թիվը կազմել է 100 017:

Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 021 նոր դեպք:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 572 հազար դեպք է հաստատվել, այդ թվում ապաքինվել է 4 միլիոն 195 հազար մարդ: