Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ
Հասարակություն
14:18, 08 август 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։

Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։
 
Այսօր տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։

65 տարեկան և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։
 
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում, և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։
 
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
 
Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ.
 
Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ.
 
Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
 
Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ.
 
Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
 
Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, Հայկական կարմիր խաչի ընկերություն.
 
Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
 
Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, Հայկական Կարմիր խաչի ընկերություն.
 
Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
 
Վայոց ձորի մարզում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն.
 
Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ։