Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը». Ալեն Սիմոնյան

Կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը». Ալեն Սիմոնյան
Հասարակություն
17:40, 05 февраль 2021

«Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության   մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Դրանցով կքրեականացվեն «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը», նախագծերը շուտով կներկայացնեմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներին, և դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։