Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5 անշարժ գույք, ավտոմեքենա. Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հայտարարագիրը․ Ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի յութուբյան ալիքը . տեսանյութ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող անձանց գույքի, եկամուտների ու կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրության շրջանում  առավել թափանցիկ դարձնելու նպատակով ամենօրյա պարբերականությամբ CPC Armenia յութուբի ալիքում սկսել է հրապարակել տեսանյութեր: CPC Armenia յութուբյան ալիքում տեղադրվում են նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեսանյութերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության մանդատով սահմանված՝ հայտարարագրերի տեսակների լրացման տեսանյութ-ուղեցույցներ: 

«Հանձնաժողովը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորում է հանրային վերահսկողությունը: Հանրության տեղեկացվածությանը միտված միջոցառումների իրականացումը բխում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից»,- նշված է Հանձնաժողովի կայքում:

Կից ներկայացնում ենք Մասիսի քաղաքապետի գույքի և եկամուտների հայտարարագրի տեսանյութը։