Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրավորում ստացած զինծառայողներից 7-ի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր․ ՄԻՊ

Վիրավորում ստացած զինծառայողներից 7-ի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր․ ՄԻՊ
Հասարակություն
11:16, 11 август 2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։

Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:

Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է: