Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-իրանական փառատոն Սիսիանում

Հայ-իրանական փառատոն Սիսիանում
Հասարակություն
12:27, 11 август 2022
Օգոստոսի 10-ին Սիսիանում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհանոցային «Նավասարդ» փառատոնը։

Այն կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

Փառատոնն իրականություն է դարձել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի զգալի աջակցությամբ։

Սիսակ նահապետի անունը կիրող  հրապարակում ու մերձակա փողոցներում տեղադրված տաղավարներում ներկայացված էին հայ եւ իրանական արտադրատեսակներ, ձեռագործ արհեստների նմուշներ, կազմկապերպվել էին ազգային խոհանոցներ:

Միջոցառումն ուղեկցվում էր գեղարվեստական համույթների, սիսիանցի ու մայրաքաղաքից ժամանած  կատարողների ելույթներով։

Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջունեցին Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը շարունակվում է նաև այսօր՝ օգոստոսի 11-ին՝ «Զորաց քարեր» հնավայրում, որտեղ այցելուները, հեթանոս ժամանակների ավանդույթի համաձայն, կդիմավորեն  Նոր տարին՝ Նավասարդը։